Դանակահարություններ՝ ռեստորանային համալիրի մոտ. կան վիրավորներ

Դանակահարություններ՝ ռեստորանային համալիրի մոտ. կան վիրավորներ

Սեպտեմբերի 11-ին վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նաիրիի բաժին են զանգահարել «Արմենիա» բժշկական կենտրոնից և հայտնել, որ «որովայնի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ ժամը 21։15-ի սահմաններում իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի, ում առողջական վիճակը ծանր է։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ բուժօգնության տեղափոխված քաղաքացին Երևանի բնակիչ 43-ամյա Արսեն Վ․-ն է։ Ոստիկանները փաստական տվյալներ են ձեռք բերել, որ սեպտեմբերի 11-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Քասախ բնակավայրի «Ուռենի» ռեստորանային համալիրի մոտ՝ Ուռենիներ փողոցի սկզբնամասում, Կոտայքի մարզի բնակիչ 44-ամյա Գերասիմ Բ․-ն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է ունեցել Արսեն Վ․-ի և Երևանի բնակիչ 23-ամյա Աղաբեկ Վ․-ի հետ, որի ընթացքում Գերասիմ Բ․-ն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Արսեն Վ․-ին` պատճառելով «որովայնի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ ծանր մարմնական վնասվածք, իսկ Աղաբեկ Վ․-ին՝ «աջ դաստակի կտրած վերք» ախտորոշմամբ մարմնական վնասվածքները:

Ոստիկանությունում ձեռնարկվում են միջոցառումներ՝ Գերասիմ Բ․-ին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում