Կանցկացվի «Լավագույն գրադարան» մրցույթը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Հայկական գրադարանային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը հայտարարում է «Լավագույն գրադարան» մրցույթը:
Մրցույթի նպատակն է գրադարանների հանրայնացումը, լավագույն աշխատանքների խրախուսումը, գրադարանի և գրադարանավարի դերի կարևորումը, գրադարանային ոլորտի զարգացման խթանումը, ծառայությունների որակի բարելավումը, ինչպես նաև ընթերցանության խթանմանը միտված նորարարական գաղափարների ներդրումը:
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ-ում գործող բոլոր գրադարանները: Մրցույթին ներկայացված հայտերը գնահատում է մասնագիտական հանձնաժողովը:
Մրցույթն անցկացվում է չորս փուլով.
հայտերի ընդունում,
հայտերի քննարկում և գնահատում,
արդյունքների ամփոփում,
մրցանակների հանձնում
Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերում.
Լավագույն համայնքային գրադարան
Լավագույն մարզային գրադարան
Լավագույն նորարար գրադարան
Լավագույն կրթամշակութային գրադարան
Լավագույն մասնագիտական/բուհական գրադարան
Լավագույն դպրոցական գրադարան
Մրցույթի մասնակցության հայտերը և պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2024 թ. սեպտեմբերի 24-ն է:
Հաղթող գրադարանները կպարգևատրվեն հատուկ մրցանակներով: Պարգևատրման արարողությունը տեղի կունենա 2024 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Գրադարանավարի օրը:
Կարծիքներ