ԱՄՆ-ն 21 լրտես-արբանյակ է արձակել ուղեծիր

ԱՄՆ-ն 21 լրտես-արբանյակ է արձակել ուղեծիր

Ամերիկյան Falcon 9 հրթիռը սեպտեմբերի 6-ին 21 արբանյակներով ուղեծիր է արձակվել՝ ելնելով ԱՄՆ ռազմատիեզերական հետախուզության ազգային վարչության (NRO) շահերից: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից։

NROL-113 առաքելության շրջանակներում ուղեծիր պետք է դուրս բերվեն օպտիկաէլեկտրոնային հետախուզության արբանյակներ։

Արբանյակներով հրթիռի արձակումը Կալիֆորնիայում գտնվող ամերիկյան Վանդենբերգ տիեզերական ուժերի բազայից իրականացվել է սեպտեմբերի 5-ին, տեղական ժամանակով 20:20-ին:

Մանրամասն տեղեկություններն արբանյակների նշանակության և դրանց քանակի մասին խստորեն գաղտնիացված են: Մայիսին NROL-146 առաքելության շրջանակներում և հունիսին NROL-186 առաքելության շրջանակներում ևս արձակվել է 21 սարք։

Ավելի վաղ NRO-ի ներկայացուցիչները հայտնել էին, որ ձգտում են քառակի ավելացնել տիեզերական սարքերի քանակն ուղեծրում: Ըստ նրանց՝ արբանյակների վրա նոր տեխնոլոգիաների հետ միասին դա կապահովի հետախուզական տեղեկատվության հավաքագրման ծավալի տասնապատիկ աճ։ 

Բոլոր արբանյակները ստեղծվել են 1,8 միլիարդ դոլարի պայմանագրի շրջանակներում, որը NRO-ն 2021 թվականին կնքել է SpaceX և Northrop Grumman ընկերությունների հետ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում