Լիտվան Ուկրաինային է փոխանցել տասնյակ միլիոնավոր եվրո արժողությամբ ականանետների խմբաքանակ
Լիտվան Ուկրաինային է փոխանցել տասնյակ միլիոնավոր եվրո արժողությամբ ծանր ականանետների խմբաքանակ։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Բալթյան Հանրապետության պաշտպանության նախարար Արվիդաս Անուշաուսկասը, հաղորդում է BNS գործակալությունը։
«Մենք Ուկրաինային ռազմական օգնություն ենք ուղարկել՝ հանձնել ենք ծանր ականանետներ, որոնց թիվը չենք նշելու», - ասվում է հաղորդագրության մեջ, - «Զենքի մնացորդային արժեքը գնահատվում է տասնյակ միլիոնավոր եվրո»։
Ինչպես նշել է պաշտպանության գերատեսչության ղեկավարը, Վիլնյուսը պարբերաբար զենք ու զինամթերք է ուղարկում Կիև։
Լիտվան ՆԱՏՕ-ի առաջին երկիրն էր 2014 թվականին, որը պաշտոնապես խոստովանեց, որ Կիևին «զենքի տարրեր» է մատակարարել՝ չհստակեցնելով, թե ինչի մասին է խոսքը։ Որոշ ժամանակ անց ուկրաինական կողմը նշել է, որ դա խորհրդային արտադրության «մահաբեր զենք է»։
Կարծիքներ