Սի Ցզինպինը դեմ է միակողմանի պատժամիջոցներին և երկակի ստանդարտներին
Չինաստանի ղեկավարությունը չի ընդունում միակողմանի պատժամիջոցները եւ մտադիր չէ երկակի ստանդարտների հետեւել միջազգային խնդիրների կարգավորման հարցում։ ՏԱՍՍ֊ի հաղորդմամբ՝ այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը։
Չինաստանի ղեկավարի խոսքով՝ Պեկինը կտրականապես չի ընդունում առանձին երկրների «երկար ձեռքի իրավասությունը» (ազգային օրենսդրության արտատարածքային բաշխումը)։ «Մենք դեմ ենք միակողմանի պատժամիջոցների չարաշահմանը և ամուր կպաշտպանենք անվտանգությունը ինչպես ավանդական, այնպես էլ նոր ոլորտներում, մենք համատեղ կլուծենք գլոբալ խնդիրները՝ հակազդել հակամարտություններին, ահաբեկչությանը և կլիմայի փոփոխությանը, լուծել ցանցային և կենսաբանական անվտանգության խնդիրները, - ամփոփել է Սի Ցզինպինը։
Կարծիքներ