Էկվադորի բանտերում բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Էկվադորի Գուայաքիլ քաղաքում բանտային խռովության զոհերի թիվը հասել է 18-ի։ Այս մասին Twitter-ում հայտնել է Էկվադորի գլխավոր դատախազը։
«Այս պահին հաստատվել է 18 բանտարկյալի մահը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Դատախազությունը նշել է, որ տուժել է 11 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ։
Ավելի վաղ հաղորդվում էր վեց զոհի մասին։
Կարծիքներ