Թուրքիան դատապարտում է Դանիայում Ղուրանը պղծելու նոր գործողությունը
Թուրքիան խստորեն դատապարտում է Դանիայում մահմեդականների համար սուրբ Ղուրանը պղծելու գործողությունները, այդ թվում՝ Կոպենհագենում հանրապետության դեսպանատանը։ Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի՝ Twitter-ի իր էջում հրապարակված հայտարարության մեջ։
«Մենք խստորեն դատապարտում ենք Կոպենհագենում մեր դեսպանատանը մեր սուրբ գրքի դեմ երեկվա բողոքի ցույցը: Նման գործողությունները ոչ միայն վիրավորում են միլիարդավոր մահմեդականների, այլև վնասում են հասարակական խաղաղությունն ու միասին ապրելու մշակույթը:
Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Կոպենհագենում Եգիպտոսի և Թուրքիայի դեսպանատների մոտ հուլիսի 25-ին տեղի են ունեցել հակաիսլամական գործողություններ, որոնց մասնակիցներն այրել են Ղուրանը։ Նման ակցիա մեկ օր առաջ անցկացվել էր Իրաքի դեսպանատան մոտ։ Դրանք բոլորը կազմակերպվել են «Դանիական պատրիոտներ» աջ արմատական խմբավորման կողմից։ Գործողությունները սուր բացասական արձագանք են առաջացրել իսլամական աշխարհում։
Կարծիքներ