Սիրիայում երկրաշարժից տուժել է առնվազն 58 հազար պաղեստինցի փախստական

Սիրիայում երկրաշարժից տուժել է առնվազն 58 հազար պաղեստինցի փախստական

Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից տուժել է առնվազն 58 հազար պաղեստինցի։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարվել է՝ վկայակոչելով Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) տվյալները,  հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը։

«Մենք աշխատում ենք Սիրիայում գտնվող պաղեստինցի փախստականներին հրատապ օգնություն ցուցաբերելու ուղղությամբ»,- ասել է կազմակերպությունը՝ ընդգծելով, որ «երկրաշարժից տուժել է 58 հազար պաղեստինցի»։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում