Հայկ Գրիգորյանն ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների հետ քննարկել է համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայկ Գրիգորյանն ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների հետ քննարկել է համագործակցությանը վերաբերող հարցեր

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հունիսի 25-ին հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատան մարդու իրավունքների և քաղաքացիական հարցերով պատասխանատու Քրիստինա Հանսելին և ԹՊԻՀ բաժնի իրավական հարցերով խորհրդական Ադի Հոլովեյին: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Քննչական կոմիտեի քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը և միջազգային հարցումների ապահովման բաժնի պետ Սերգեյ Թաիրյանը:

Հայկ Գրիգորյանն իր խոսքում նշել է, որ Քննչական կոմիտեի և ԱՄՆ դեսպանատան համագործակցությունը կրում է շարունակական բնույթ:

Սա տիկին Հանսելի առաջին հանդիպումն է Քննչական կոմիտեի աշխատակազմի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:


 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում