Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Քննչական կոմիտեում է

Մայր Աթոռից ոտքով Երևան ուղևորված, այնուհետև ճանապարհը մեքենայով շարունակած Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հասավ Քննչական կոմիտեի շենք:
Իրավապահները, ինչպես հայտնել էինք, Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդարանում առավոտյան քննչական գործողություններ են իրականացրել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի շրջանակներում:
Միաժամանակ այցելել էին Մայր Աթոռի տարածք, որտեղ գտնվում էր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը: Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն ևս մեկ հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ հունիսի 27-ին որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալ Գևորգ Աջապահյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին:
ԱԱԾ աշխատակիցները մտել են վեհարան:
ԱԱԾ-ն Միքայել Աջապահյանին կոչ էր արել չթաքնվել իրավապահ մարմիններից և ներկայանալ իրեն սպասող խմբին:
Աջապահյանը հավաքված քաղաքացիներին ու լրատվամիջոցների ներկայացուցիչներին փոխանցել էր, որ ինքը չի պատրաստվում թաքնվել, ինքնուրույն կգնա ու կներկայանա քննչական մարմիններին:
Կարծիքներ