Սա հնարավորություն է շրջելու տասնամյակների վաղեմության հակամարտության էջը. ԱՄՆ-ը ողջունել է ՀՀ-ին և Ադրբեջանին

Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանին և Ադրբեջանին պատմական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտելու համար։
Այս մասին ասվում է Պետքարտուղարության՝ Հայաստանին և Ադրբեջանին ուղղված հաղորդագրությունում:
«Սա երկու երկրների համար հնարավորություն է շրջելու տասնամյակների վաղեմության հակամարտության էջը՝ ավելի խաղաղ աշխարհի համար նախագահ Թրամփի տեսլականին համահունչ: Հիմա ժամանակն է պարտավորվել խաղաղություն հաստատել, ստորագրել և վավերացնել համաձայնագիրը և սկիզբ դնել Հարավային Կովկասի ժողովրդի բարգավաճման նոր դարաշրջանին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ