Թրամփը Մայամիի դատարանից ազատ է արձակվել առանց որևէ պայմանի
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը և նրա օգնական Ուոլթ Նաուտան Մայամիի դատարանից ազատ են արձակվել առանց որևէ պայմանի, հայտնում է Fox News-ը ։
Ինչպես նշվում է, պետության նախկին ղեկավարը և նրա ենթական ճանաչվել են փախուստի ոչ հակված անձինք։ Իր հերթին, ըստ CBS News-ի, Թրամփին չի սահմանափակվել տեղաշարժերը, այդ թվում՝ արտասահման մեկնելը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ամերիկացի նախկին առաջնորդը Մայամիում կայացած դատական նիստի ժամանակ հրաժարվել է իրեն մեղավոր ճանաչել գաղտնի փաստաթղթերի ոչ պատշաճ պահպանման և արդարադատությանը խոչընդոտելու համար։
Կարծիքներ