ՀՀ վարչական դատարանը հրապարակել է Փարաքարի ՏԻՄ ընտրությունների արդյունքների վիճարկման որոշումը

ՀՀ վարչական դատարանը հրապարակել է Փարաքարի ՏԻՄ ընտրությունների արդյունքների վիճարկման որոշումը

Դատարանը բավարարեց ՔՊԿ Փարաքար համայնքի ավագանիների եւ «Դավիթ Մինասյան» դաշինքի Փարաքար համայնքի ավագանիների հայցադիմումը։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է  Փարաքարում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի աշխատանքները համակարգող Կարեն Գրիգորյանը։ 

 

Հիշեցնենք, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը Փարաքարում 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ, և նրանք պնդում են, որ 10 ձայնով իրենց թեկնածուն՝ Վալոդյա Գրիգորյանը, ընտրվել է համայնքի ղեկավար: Իսկ, ահա, ընտրություններին մասնակցած «Դավիթ Մինասյան» դաշինքն էլ պնդում է՝ ավագանու 11 ձայնով համայնքապետ է ընտրվել Դավիթ Մինասյանը (նրան ձայն էին տվել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամները):Ավելի ուշ «Ապրելու երկիր» կուսակցությունը հանդես էր եկել հայտարարությամբ՝ ասելով՝ պատրաստ է նոր ընտրությունների գնալ Փարաքարում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում