ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսի «բրազիլական» շտամով վարակման առաջին դեպքը
Երկուշաբթի Մինեսոտա նահանգի առողջապահության նախարարությունը գրանցել է ԱՄՆ-ում կորոնավիրուսի այսպես կոչված բրազիլական շտամներից մեկով վարակման առաջին դեպքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մինեսոտայի առողջապահության նախարարությունն այսօր հայտարարել է, որ իր լաբորատորիան Մինեսոտայի` վերջերս Բրազիլիա այցելած բնակիչներից մեկի նմուշում կորոնավիրուսի մի տարբերակ է հայտնաբերել, որը հայտնի է որպես P.1 բրազիլական տարբերակ: Այս դեպքը P.1 բրազիլական տարբերակի առաջին փաստաթղթավորված հայտնաբերումն է ԱՄՆ-ում»,- ասվում է բժիշկների հայտարարության մեջ: Պարզաբանվում է, որ հիվանդի մոտ վարակի հետեւանքով առաջացած հիվանդության ախտանիշներն ի հայտ են եկել ընթացիկ ամսվա առաջին շաբաթվա ընթացքում, իսկ անալիզը նա հանձնել էր հունվարի 9-ին:
Առաջին անգամ Բրազիլիայում կորոնավիրուսի նոր մուտացիայի հայտնվելու մասին հաղորդվել էր անցյալ տարվա դեկտեմբերի վերջին: Ենթադրվում է, որ այն կարող էր առաջանալ Ռիո դե Ժանեյրո նահանգում:
Կարծիքներ