Նիդեռլանդներում առաջին անգամ կսկսեն COVID-19-ի դեմ պատվաստել 90-ից բարձր տարիքի մարդկանց
Հունվարի 26-ին Նիդեռլանդներում առաջին անգամ կսկսեն կորոնավիրուսի դեմ պատվաստել 90-ից բարձր տարքի մարդկանց: Այդ մասին հաղորդել Է NOS հոլանդական հեռարձակող կորպորացիան:
«Այսօր առաջին անգամ պատվաստանյութ կներարկեն 90-ից բարձր տարքի մարդկանց, որոնք միայնակ են ապրում»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Նշվում Է, որ այդ տարիքային կատեգորիայից առաջին մարդու ներարկումը կանեն Գելդեռլանդ նահանգի Ապելդոռն քաղաքում:
Նիդեռլանդների առողջապահության մունիցիպալ ծառայությունը (GGD) պլանավորում Է պատվաստել մոտավորապես 90 եւ ավելի բարձր տարիքային կատեգորիայի մոտավորապես 45 հազար մարդու: Նիդեռլանդներում պատվաստումն սկսվել Է հունվարի 6-ին: Կորոնավիրուսի դեմ Pfizer եւ BioNTech ընկերությունների պատվաստանյութը, որի առաջին խմբաքանակը երկիր Է հասել դեկտեմբերի վերջին, առաջինն ստացել են ծերանոցների եւ հաշմանդամների տան աշխատողները, ինչպես նաեւ հիվանդանոցների եւ շտապօգնության աշխատակիցները, որոնք անմիջականորեն զբաղվում են COVID-19-ով հիվանդաների բուժմամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ