ՀՀ վերադարձող քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագիրը շարունակում է գործել
Հայաստանում շարունակում է գործել ՀՀ վերադարձող քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագիրը, որի նպատակն է առաջնային օժանդակություն ցուցաբերել Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիներին՝ հետագայում նրանց լիարժեք և կայուն վերաինտեգրումը ապահովելու նպատակով։
Այս մասին հայտնում է Պետական աջակցության ծրագրերի Irazekum.am հարթակը։
Ծրագիրը բաղկացած է երկու բաղադրիչից՝ տեղեկատվական աջակցության տրամադրում և կարիքներին համապատասխան ուղղորդում, ինչպես նաև կացարանով ապահովում։
Ծրագրի առաջին բաղադրիչը վերաբերում է հավասարապես հարկադիր և կամավոր վերադարձող ՀՀ քաղաքացիներին։
Ծրագրի երկրորդ բաղադրիչի հիմնական թիրախային խումբը հարկադիր վերադարձող ՀՀ քաղաքացիներն են։ Ծրագրի մասին այլ մանրամասների կարող եք ծանոթանալ պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակի՝ «ՀՀ վերադարձող քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագիր» էջում։
Կարծիքներ