«Tavush Bot» անունով ֆեյսբուքյան էջը Շուշան Ստեփանյանի անունից կեղծ լուրեր է տարածում․ Infocheck
infocheck.am-ը գրում է․
«Ինչպես նախկինում նշել էինք՝ ֆեյսբուքի հայկական տիրույթում գործում է «Tavush Bot» անունով բոտ, որը հանդես է գալիս՝ որպես առաջին հայկական արհեստական բանականություն։ Այն, որպես կանոն, ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի անունից կեղծ տեղեկություններ է տարածում։
Քիչ առաջ բոտի կողմից տարածած հաղորդագրությունը վերաբերում է հայակական կողմի՝ 6 բնակավայր կորստին, ինչը հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնել է նաև ՀՀ Պաշտպանության նախարարությունը։
Հիշեցնենք, որ «Tavush Bot»-ը որևէ առնչություն չունի պետական լիազոր մարմինների հետ և չի հանդիսանում պաշտոնական տեղեկատվական աղբյուր։ Ավելին, այն ադրբեջանական ապատեղեկատվության տարածման հերթական գործիքներից է»։
Կարծիքներ