Լոռու մարզի Դսեղ գյուղում մոտ 150 հակ անասնակեր է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 15-ին, ժամը 15:28-ին ահազանգ է ստացել, որ Դսեղ գյուղի 14-րդ փողոցում այրվում է կուտակած անասնակեր։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 17։17-ին, մարվել՝ 17։38-ին։ Այրվել է մոտ 150 հակ անասնակեր։
Կարծիքներ