Լեմպարդ․ Ցանկանում եմ լինել «Չելսիի» երկարաժամկետ ծրագրում
Լոնդոնի «Չելսիի» անգլիացի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոստովանել է, որ ցանկանում է երկարաձգել համագործակցությունն ակումբի հետ։
«Շատ արագ անցավ ժամանակն այս պաշտոնում։ Դեռ ունեմ 18 ամիս։ Երբ նոր էի նշանակվել, զգում էի, որ բարդ է լինելու։ Հիմա զգում եմ, որ ցանկանում եմ լինել «Չելսիի» երկարաժամկետ ծրագրում։
Թիմին նոր միացած ֆուտբոլիստները կառաջադիմեն եւ կլինեն ավելի հասուն։ Ես ցանկանում եմ օգնել նրանց զարգացման ճանապարհին։
Որոշումը կընդունի ակումբի սեփականատեր Ռոման Աբրամոբիչը, եւ այդ պատճառով հիմա ես մտածում եմ միայն առաջիկա հանդիպման մասին։ Ես սիրում եմ այս թիմը, որն իմ կյանքն է»,- Լեմպարդի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
49-ամյա մասնագետը «Չելսին» գլխավորել է 2019 թվականի ամռանը։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022 թվականը։
Կարծիքներ