«Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության անդամներն այցելել են Լաչինի միջանցք

«Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության անդամներն այցելել են Լաչինի միջանցք

«Միջազգային քրիստոնեական համերաշխություն» իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչը հայտնել է Լաչինի միջանցքի սկզբնամաս այցելելու մասին:

Այցի մեկնաբանմամբ տեսանյւթը հրապարակվել է կազմակերպության X-ի (նախկին՝ «Թվիթեր») միկրոբլոգում:

«Երեկ եղանք Լաչինի միջանցքի մուտքի մոտ, որը Լեռնային Ղարաբաղը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է։

Արդեն ինն ամիս է՝ Ադրբեջանն արգելափակում է այդ ճանապարհը։ Երկու ամիս է՝  թույլ չեն տալիս անցնել անգամ ԿԽՄԿ ներկայացուցիչներին։

Լեռնային Ղարաբաղի 120 000 քրիստոնյա հայեր սովամահ են լինում: Սա ցեղասպանություն է»,- ասված է հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում