Թիրախավորվել է առաջնագծում վիրավորների տեղափոխող շտապ օգնության մեքենան
ՀՀ Առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է առաջնագծում աշխատող շտապ օգնության մեքենայի լուսանկարներ, որը թիրախավորվել է վիրավորներ տեղափոխելիս:
«Առաջնագծից այսօր վերադարձաց մեր շտապ օգնության մեքենաներից է, որով տեղափոխվում էին վիրավորների: Էլ տեռորիզմը ո՞նց ա լինում, բուժաշխատողների ուղղությամբ են կրակել: Փառք Աստծո, ողջ են և առողջ: Եկեղեցու և շենքերի վրա կրակողը բուժաշխատողներին էլ կթիրախավորի:
Հ.Գ. Աշխարհի օրենք է՝ պատերազմի ժամանակ բուժաշխատողներն անձեռնմխելի են: Սա կոչվում է տեռորիզմ:
Լուսանկարները` Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանի էջից», - գրել է նախարարի խորհրդականը:
Կարծիքներ