Երևանում մահացած են գտել ռուս փաստաբան Վիկտորիա Պոպովային

Երևանում մահացած են գտել ռուս փաստաբան Վիկտորիա Պոպովային

Ռուսական լրատվամիջոցները հայտնել են, որ Եկատերինբուրգից հայտնի փաստաբան Վիկտորիա Պոպովայի դին հայտնաբերվել է ապրիլի 7-ին Երևանում վարձակալած բնակարանում։ Ինչպես փոխանցում է rusarminfo.ru-ն՝ այս մասին տեղեկացնում է Комсомольской Правда-ն։ Ըստ լրատվականների՝ ռուս կնոջ դին հայտնաբերվել է բնակարաններից մեկի պահարանում։ Նշվում է, որ ապրիլի 7-ին Պոպովայի ընկերուհի Ելենա Ջերբինովան անհանգստացել է, որ կինը դադարել է կապի դուրս գալ։


Նա գնացել է Ջերբինովայի բնակարան․ «Ես հասկացա, որ հեռախոսի զանգը հնչում է դռան հետևից։ Կանչեցի փրկարարներին և ոստիկանություն։ Դուռը բացելուց հետո հայտնաբերել են նրա դին»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում