Ամերիկացի սենատորը Թրամփի դեմ իմփիչմենթի լսումներին ներկայացրել է տարբեր գույնի կոշիկներով (լուսանկար)
Ամերիկացի դեմոկրատ սենատոր Թինա Սմիթը շաբաթ Դոնալդ Թրամփի դեմ ինփիչմենթի գործընթացի քննարկումներին ներկայացել է տարբեր գույնի կոշիկներով: Համապատասխան լուսանկարը սենատորն ինքն է հրապարակել Twitter-ի իր էջում:
«Կարծում եմ՝ այսօր առավոտյան գլխումս շատ մտքեր են եղել»,- լուսանկարին կից գրել է քաղաքական գործիչը:
Սենատում այսօր ընթանում է իմփիչմենթի գործընթացի լսումների 5-րդ օրը, որի շրջանակներում սենատորներն անցել են վերջնական քննարկմանն ու պատրաստվում են քվեարկության:
ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի՝ Ներկայացուցիչների պալատի մեղադրական բանաձևում որպես Թրամփի դեմ իմփիչմենթի պատճառ նշվում է ապստամբության հրահրում՝ կապված հունվարի 6-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած խռովության հետ, երբ տասնյակ ամերիկացիներ ներխուժել էին Կապիտոլիումի շենք:
Կարծիքներ