ԱՄՆ Սենատը թույլատրել է վկաներ հրավիրել Թրամփի դեմ իմփիչմենթի գործով
ԱՄՆ Սենատը թույլատրել է վկաներ հրավիրել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ իմփիչմենթի մասին գործի քննության շրջանակներում:
Ինչպես հաղորդում է CNN-ը, վկաներ հրավիրելու օգտին քվեարկել են 100 պատգամավորներից 55-ը: Նշվում է, որ դեմոկրատներին աջակցել են 5 հանրապետականներ, որոնց թվում՝ Թրամփի կողմնակից Լինդսի Գրեմը: Ի դեպ, հստակ վկաների կանչելու մասին առանձին քվեարկումներ տեղի կունենա:
Ավելի վաղ նախատեսվում էր, որ Թրամփի դեմ իմփիչմենթի հարցով վերջնական քվեարկությունը տեղի կունենա շաբաթ կամ կիրակի, սակայն գործընթացը երկարաձգվում է:
Հիշեցնենք, որ այսօր իմփիչմենթի գործընթացի շուրջ քննարկումների 5-րդ օրն է Սենատում: ԱՄՆ 45-րդ նախագահի դեմ գործընթաց սկսելու համար պատճառ է դարձել հունվարի 6-ին երկրում տեղի ունեցած ապստամբության ժամանակ Թրամփի կողմից խռովարարներին խրախուսելը:
Հունվարի 6-ին տասնյակ ամերիկացիներ ներխուժել էին Կապիտոլիումի շենք՝ փորձելով խոչընդոտել Կոնգրեսի աշխատանքը, որն այդ օրը պետք է հաստատեր Ջո Բայդեն հաղթանակը նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրություններում:
Կարծիքներ