Իտալիան աջակցում է ԵՄ նոր հակառուսական պատժամիջոցներին

Իտալիան աջակցում է ԵՄ նոր հակառուսական պատժամիջոցներին

Իտալիան լիովին աջակցում է Ռուսաստանի Դաշնության դեմ ԵՄ պատժամիջոցներին և պնդում է, որ Ուկրաինայի Բուչա քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների անկախ հետաքննություն անցկացվի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով վարչապետ Մարիո Դրագիի հայտարարությանը։

«Իտալիան և ԵՄ-ն աջակցում են ուկրաինացի ժողովրդին խաղաղության և ազատության համար պայքարում: Եվրահանձնաժողովը հենց նոր հայտարարեց Մոսկվայի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի մասին: Իտալիան լիովին աջակցում է ԵՄ դիրքորոշմանը և հայտարարված սահմանափակող միջոցներին», - ասել է Դրագին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում