Ցուցարարները փակել են Ֆրանսիայի հրապարակը

Ցուցարարները փակել են Ֆրանսիայի հրապարակը

Ընդդիմության կազմակերպած հանրահավաքի մասնակիցները հավաքից հետո դուրս եկան դեպի հարակից Ֆրանսիայի հրապարակ՝ փակելով չորս մուտքերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ դա իրենց առաջին նախազգուշական գործողությունն է, որը տևելու է մեկ ժամ:

Ցուցարարները Ֆրանսիայի հրապարակում տեղադրեցին Արցախի Հանրապետության դրոշը:
«Մենք այսօր միասին Ֆրանսիայի հրապարակի մեջտեղում կզետեղենք Արցախի դրոշը։ Սա իր մեջ ունի խորհուրդ, մեր պայքարի սկիզբն է, մենք պայքարում ենք հանուն Արցախի դրոշի, հանուն Եռագույնի, միասնության և վաղվա հաղթանակի», - հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում