Իրանի ԱԳ նախարարը հայտնել է միջուկային ֆիզիկոսի սպանության մեջ Իսրայելի մասնակցության մասին

Իրանի ԱԳ նախարարը հայտնել է միջուկային ֆիզիկոսի սպանության մեջ Իսրայելի մասնակցության մասին

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը  հայտնել է միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեյի սպանության մեջ Իսրայելի մասնակցության վկայությունների մասին: Զարիֆն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր էջում:

«Այդ ստոր ակը, որտեղ կան Իսրայելի դերի լուրջ վկայություններ, ցույց է տալիս հանցագործների հուսահատ քայլը  պատերազմ հրահրելու համար», – գրել է նախարարը:

Նախարարը նաև կոչ է արել միջազգային հանրությանը, հատկապես Եվրամիությանը, դադարեցնել երկակի ստանդարտների քաղաքականությունը և դատապարտել պետական ահաբեկչության գործողությունը:

Իրանում մահափորձի հետևանքով սպանվել է երկրի պաշտպանության նախարարությանը առընթեր հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար, միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեն:  Ինչպես ավելի վաղ հայտնել էր իրանական «ISNA» գործակալությունը, սոցցանցերում տեղեկություններ են տարածվել Թեհրան նահանգում ֆիզիկոսի սպանության մասին:

Մոհսեն Ֆահրիզադեն հինգ իրանցիներից մեկն է, ով ընդգրկվել է աշխարհի 500 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում ամերիկյան «Foreign Policy»-ի պարբերականի վարկածով: Սա նրա նկատմամբ մահափորձի առաջին փորձը չէր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում