Տիխանովսկայան և Բայդենը հանդիպում կունենան

Տիխանովսկայան և Բայդենը հանդիպում կունենան

Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան և ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը հանդիպում կունենան: Այս մասին Տիխանովսկայան պատմել է «Բելսատ» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Մենք հանդիպում ենք ծրագրում Ջո Բայդենի հետ, մենք արդեն ունենք նման հանդիպման հրավեր»,- ասել է Տիխանովսկայան:

ԱՄՆ նախագահական ընտրություններն անցկացվել են նոյեմբերի 3-ին, պաշտոնական արդյունքները դեռ չեն ամփոփվել: Սակայն Բայդենը և շատ լրատվամիջոցներ արդեն հայտարարել են նրա հաղթանակի մասին: Որոշ երկրների ղեկավարներ արդեն շնորհավորել են դեմոկրատին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում