Բուլղարիայում ազատել են մեկ ամիս առաջ խութերի մեջ խրված նավը

Բուլղարիայում ազատել են մեկ ամիս առաջ խութերի մեջ խրված նավը

Vera SU չորաբեռնանավը, որը Բուլղարիայի սեւծովյան առափնյակում խրվել Էր խութերի մեջ, պատահարից հետո 36-րդ օրը հաջողվել Է դուրս բերել: Այդ մասին հաղորդել Է Բուլղարիայի ազգային ռադիոն (ԲԱՌ): Ռադիոյի հաղորդմամբ, նախապես դուրս են բերել ազոտային պարարտանյութերի բեռը շրջակա միջավայրի աղտոտումից խուսափելու համար:

Գործողությունն սկսվել Է երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 25-ին, տեղական ժամանակով մոտավորապես 17:00-ին (Երեւանի ժամանակով 18:00-ին) եւ տեւել Է ավելի քան յոթ ժամ: Դրանում գործի Է դրվել երեք քարշակ: Չորաբեռնանավն սկսել Է ընթանալ կեսգիշերից 16 րոպե անց, արդեն երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 26-ին: Նավը քարշակվում Է Վառնա քաղաքի նավահանգիստ, դրա համար կպահանջվի 16-ից մինչեւ 18 ժամ:

Ինչպես նշում Է ռադիոն, Vera SU չորաբեռնանավի հետագա ճակատագիրը հայտնի չԷ: Թուրքական 90-մետրանոց Vera SU նավը, որ տեղափոխում Էր ազոտային պարարտանյութեր, աղետի ազդանշան Է տվել սեպտեմբերի 20-ի առավոտյան: Պանամայի դրոշի ներքո ընթացող չորաբեռնանավը խրվել մնացել Էր «Յայլատա» ազգային հնագիտության արգելոցի մերձակայքի խութերի մեջ: Ավելի վաղ ողջ անձնակազմը՝ Թուրքիայի վեց քաղաքացի եւ երեք ադրբեջանցիներ, տարհանվել են նավից: Կալանքի տակ են գտնվում չորաբեռնանավի կապիտանը եւ նրա երկրորդ օգնականը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում