Կանանց ֆուտբոլ. մինչև 19 տարեկանների թիմն այս անգամ էլ զիջել է էստոնացիներին

Կանանց ֆուտբոլ. մինչև 19 տարեկանների թիմն այս անգամ էլ զիջել է էստոնացիներին

 Հայաստանի ֆուտբոլի կանանց մինչև 19 տարեկաների թիմը շարունակում է անհաջող հանդիպումների շարքն Եվրոպայի առաջնության ընտրական փուլում:

Ինչպես փոխանցում է ՀՖՖ-ն, հոկտեմբերի 25-ին՝ Բոսնիա և Հերցեգովինայի Շիրոկի բրիեգ քաղաքում կայացավ ՈՒԵՖԱ-ի կանանց մինչև 19 տարեկանների հավաքականների Եվրոպայի առաջնության որակավորման B լիգայի 6-րդ խմբի երրորդ մրցափուլի Հայաստան-Էստոնիա հանդիպումը։ Մեր թիմը պարտվեց 0:6 հաշվով:

Ավելի վաղ` հոկտեմբերի 22-ին, բոսնիական Մոստար քաղաքում կայացել էր ՈՒԵՖԱ-ի կանանց մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության որակավորման B լիգայի առաջին փուլի 6-րդ խմբի երկրորդ մրցափուլի Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը։ Հայաստանի ընտրանին պարտվել էր 0:4 հաշվով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում