Արցախի պետնախարարը ՀԿ ներկայացուցիչներին այսօր հանդիպման է հրավիրել
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին հանդիպման է հրավիրել։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան էջում։
«Այսօր՝ ժամը 15:00-ին, ԱՀ կառավարության շենքում հանդիպման եմ հրավիրում Արցախում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ որոշակի հարցերի շուրջ քննարկումների համար: Սպասում եմ հանդիպմանը»,- գրել է նա։
Կարծիքներ