Հարավային Կորեայի նախագահն անակնկալ այցով ժամանել է Ուկրաինա
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յելն անսպասելի այցով ժամանել է Ուկրաինա: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնում «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Ռյոնհապ» գործակալությունը:
«Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յելն անակնկալ այց է կատարել Ուկրաինա»,-ասված Է գործակալության հաղորդագրության մեջ:
Ինչպես նշում է գործակալությունը, Հարավային Կորեայի նախագահը նախատեսում է հանդիպել Վլադիմիր Զելենսկու հետ:
Հարավային Կորեայի նախագահի գրասենյակի տեղեկատվության համաձայն ՝ Յուն Սոկ Յելը կնոջ հետ Ուկրաինա է ժամանել Լեհաստանից: Նշվում է, որ Հարավային Կորեայի նախագահն այցելել է Բուչա և Իրպեն:
Կարծիքներ