Հարավային Կորեայում առաջարկել են օրենք ընդունել օտարերկրյա գործակալների մասին

Հարավային Կորեայում առաջարկել են օրենք ընդունել օտարերկրյա գործակալների մասին

Ազգային հետախուզական ծառայությունն առաջարկել է մշակել և Կորեայի Հանրապետությունում ընդունել օտարերկրյա գործակալների գրանցման մասին ամերիկյան օրենքի (FARA) նմանակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով խորհրդարանի հետախուզական հանձնաժողովի անդամներին։Հետախուզության աշխատակիցները նման օրենքի անհրաժեշտությունը բացատրել են խորհրդարանական լսումների ժամանակ։ Հետախուզական ծառայության ղեկավար Չո Տե Յոնգն առաջարկել է փոփոխել քրեական օրենսգիրքը և ընդլայնել այն մարդկանց շրջանակը, որոնք կարող են պատժվել լրտեսության համար։ Գործող օրենքները պատիժ են նախատեսում միայն պետական գաղտնիքները թշնամական պետություններին փոխանցելու համար։Օրենքների խստացման վերաբերյալ քննարկման առիթ է դարձել արտաքին քաղաքականության ամերիկացի փորձագետ Սու Մի Թերիի շուրջ ստեղծված իրավիճակը։ Հուլիսին ԱՄՆ-ում նրա դեմ մեղադրանք է առաջադրվել, ըստ որի՝ 2013 թվականից նա գործում է Հարավային Կորեայի կառավարության շահերից ելնելով, բայց որպես գործակալ չի գրանցվել։ Դա կլիներ համապատասխան օրենքի խախտում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում