Էլինա Դանիելյանը պետք է լինի լավագույն մարզիկների եռյակում. Զավեն Անդրիասյան

Էլինա Դանիելյանը պետք է լինի լավագույն մարզիկների եռյակում. Զավեն Անդրիասյան

Հայաստանի կանանց շախմատի հավաքականի գլխավոր մարզիչ Զավեն Անդրիասյանը  «Տարվա 10 լավագույն մարզիկների» ընտրությանը քվեարկել է՝ հաշվի առնելով ամբողջ տարվա ընթացքում մարզիկների գրանցած արդյունքները:

«Ինձ համար հստակ է, թե ում եմ քվեարկելու: Իմ կարծիքով լավագույն եռյակի մեջ պետք է լինի Եվրոպայի անհատական առաջնության չեմպիոն Էլինա Դանիելյանը: Անկախ Հայաստանի շախմատի պատմության մեջ առաջին անգամն է, որ չեմպիոն ունենք»,- ասաց Անդրիասյանը:

Կանանց թիմի գլխավոր մարզիչը շեշտեց, որ ամբողջ տարվա ընթացքում հետևել է սպորտային իրադարձություններին և լավատեղյակ է մարզիկների գրանցած արդյունքներից:

Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկներին» ընտրության արդյունքները հայտնի կդառնան դեկտեմբերի 21-ին, ժամը 18:00-ին:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում