Տարհունայում մասնավոր ուղղաթիռ է վթարի ենթարկվել
Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիից 80 կմ հարավ գտնվող Տարհունա քաղաքում կիրակի օրը մասնավոր ուղղաթիռ է կործանվել, անձնակազմը ողջ է մնացել։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «218» հեռուստաալիքին:
Հեռուստաալիքի տվյալներով՝ ուղղաթիռը, որը պետք է գումար տեղափոխեր Տարհունա, կործանվել է քաղաքային մարզադաշտում։
Վթարի պատճառները ճշտվում են։
Կարծիքներ