Մուրաշկոն պատմել Է COVID-19-ի դեմ պատվաստանյութի հետգրանցումային փորձարկումների մասին
Մոսկվայում ավելի քան 300 մարդ պատվաստում Է ստացել կորոնավիրոսի դեմ պատվաստանյութի հետգրանցումային փորձարկումների շրջանակներում. օրինակ՝ 14 տոկոսի մոտ առաջանում են թուլության գանգատներ, օրվա ընթացքում մկանային ցավեր, երբեմն ջերմություն Է լինում:
Այդ մասինշ հայտարարել Է Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:
«Ավելի քան 300 մարդ պատվաստում Է ստացել: Մոտավորապես 14 տոկոսի մոտ առաջանում են թուլության հետ կապված ոչ մեծ գանգատներ, օրվա ընթացքում աննշան մկանային ցավեր, երբեմն ջերմություն Է լինում»,-լրագրողներին ասել Է Մուրաշկոն:
Նա ճշտել Է, որ այդպիսի բարդությունները կանխատեսելի են, «դա այն Է, ինչը նկարագրված Է հրահանգի մեջ», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ