Հենրիխ Մխիթարյանը միացել է իր թիմին և առաջին մարզումն անցկացրել (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն արդեն միացել է իր թիմին` «Ռոմային»: Ինչպես տեղեկացնում է հռոմեական ակումբի պաշտոնական կայքը, հայ ֆուտբոլիստն այսօր առաջին մարզումն է անցկացրել Հայաստանի հավաքականից վերադառնալուց հետո:
«Ռոման» այժմ պատրաստվում է «Յուվենթուսի» հետ սկզբունքային խաղին, որը կկայանա հոկտեմբերի 17-ին, Թուրինում: Յոթ տուրից հետո «Ռոման» 15 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը, իսկ «Յուվենթուսը» 11-ով գտնվում է 7-րդ հորիզոնականում:
Կարծիքներ