Ներքին Չարբախ թաղամասում հրդեհ է բռնկվել

Ներքին Չարբախ թաղամասում հրդեհ է բռնկվել

Մարտի 9-ին, ժամը 15։59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախ թաղամասի 9-րդ փողոցում այրվում է չոր խոտ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի անասնագոմի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:47-ին, մարվել՝ 20։11-ին։ Այրվել են անասնագոմի տանիքի կառուցատարրերը (մոտ 120 քմ), 800 հակ անասնակեր և մոտակայքում կայանած «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում