Մայր աթոռում հրմշտոց սկսվեց հոգևորականների և ուժայինների միջև

Հոգևորականները փորձում էին թույլ չտալ, որ ուժայինները մուտք գործեն վեհարանի տարածք:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հրմշտոց սկսվեց հոգևորականների և ուժայինների միջև, իրավիճակը լարվեց:
Ինչպես հայտնել ենք, իրավապահներն այս պահին Մայր Աթոռի տարածքում են, որտեղ էլ գտնվում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը:
Վերջինս Մայր Աթոռի բակում էր բազմաթիվ հոգևորականների և Գարեգին Բ կաթողիկոսի հետ:
Աջապահյանը հավաքված քաղաքացիներին ու լրատվամիջոցների ներկայացուցիչներին փոխանցեց, որ ինքը չի պատրաստվում թաքնվել:
Կարծիքներ