Ռոմանոս Պետրոսյանը Արատեսի դպրական կենտրոն է այցելել

Ռոմանոս Պետրոսյանը Արատեսի դպրական կենտրոն է այցելել

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը մասնակցել է բնապահպանական հիմնախնդիրների շուրջ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կազմակերպած կլոր սեղան- քննարկմանը: Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։

Ավելի կանաչ ու գիտելիքահեն կառավարման ներքո կայուն զարգացող շրջակա միջավայր ունենալու մեր տեսլականին հասնելու և առկա բազմաշերտ խնդիրների լուծման գործընթացն ավելի որակյալ կազմակերպելու նպատակով շատ կարևոր է մեր հանրապետության էկոլոգիական կրթության միջավայրի բարելավումն ու հասարակության էկոդաստիարակության մակարդակի բարձրացումը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում