Կիևը մոտ 7 հազար վարձկան է ներգրավել 63 երկրից. Զախարովա
Ռուսական ռազմական հատուկ գործողության մեկնարկից ի վեր Ուկրաինայի իշխանությունները ներգրավել են մոտ 7000 օտարերկրյա վարձկանի՝ 63 պետությունից։ Այս մասին ապրիլի 20-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «Իզվեստիան»։
«Հավաքական Արևմուտքն աջակցում է ուկրաինացի ազգայնականներին ոչ միայն զենքով, անձնակազմով, այլև՝ վարձկաններ մատակարարելով», – ասել է նա ճեպազրույցում՝ հավելելով, որ վարձկանների մեծ մասը տեափոխվել է Լեհաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից, Ռումինիայից և Վրաստանից:
Նրա խոսքով՝ չնայած այն հայտարարություններին, որ Ուկրաինայում մարտական գործողությունները պետք է հնարավորինս շուտ ավարտվեն, ՆԱՏՕ-ի երկրներն անում են ամեն ինչ՝ օպերացիայի ակտիվ փուլը ձգձգելու համար։
Ապրիլի 17-ին վարձկանների թվի վերաբերյալ նմանատիպ տվյալներ էր հրապարակել ՌԴ ՊՆ-ն: Ըստ ՊՆ տվյալներով՝ Ուկրաինան 63 պետություններից ներգրավել է 6824 օտարերկրյա վարձկանի։ Նրանց մեծ մասը եվրոպական երկրների և Կանադայի քաղաքացիներ են։ Ամենամեծ խումբը եկել է Լեհաստանից՝ 1717 մարդ։
Կարծիքներ