Զելենսկին վստահ է, որ ինքը կվերընտրվեր, եթե ընտրությունները տեղի ունենային հիմա

Զելենսկին վստահ է, որ ինքը կվերընտրվեր, եթե ընտրությունները տեղի ունենային հիմա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ երկրի քաղաքացիներն իրեն նոր ժամկետով նախագահ կընտրեին, եթե ընտրություններն անցկացվեին հենց հիմա։

«Այս պահին ես ամենաշատ աջակցությունն ունեմ ժամանակակից հասարակության մեջ: Այսպիսով, եթե մենք ընտրություններ անցկացնենք հենց հիմա, ժողովուրդը կընտրի ինձ»,- ասել է նա Fox News- ին տված հարցազրույցում : Զելենսկու խոսքով՝ դա վկայում է այն մասին, որ նա չի ձգտում մնալ իշխանության ղեկին։

Ուկրաինայի նախագահը պնդում է, որ պետության ղեկավարի ընտրությունները կազմակերպելու միակ ճանապարհը օրենսդրության փոփոխությունն է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում