Կոլումբիայում ուղղաթիռ է կործանվել

Կոլումբիայում ուղղաթիռ է կործանվել

Կոլումբիայի հյուսիս-արևմուտքում Black Hawk ուղղաթիռի վթարի հետևանքով չորս ոստիկան է զոհվել։

«Ի պաշտպանություն Կոլումբիայի, մայոր Խուան Մորալեսը, կապիտան Սեզար Ռոդրիգեսը և երկու տեսուչներ Ֆեդեր Սելիսն ու Ռաֆայել Գոնսալեսը իրենց կյանքն են տվել Black Hawk 0614 աղետի ժամանակ», - գրել է ազգային ոստիկանության պետ Ուիլյամ Ռենե Սալամանկան X-ում:

«Իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում այս մարդկանց ընտանիքներին, ովքեր աշխատել են հանուն երկրի բարօրության», - գրել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն X-ում:

Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։ 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում