Մակրոնն ասում է, որ ԵՄ-ն արտաքին սահմանների ավելի լավ վերահսկողության կարիք ունի

Մակրոնն ասում է, որ ԵՄ-ն արտաքին սահմանների ավելի լավ վերահսկողության կարիք ունի

Շենգենյան գոտու բարեփոխումը պետք է օգնի ԵՄ երկրներին անհրաժեշտ պայմաններ ստեղծել արտաքին սահմանների առավել արդյունավետ վերահսկողության համար։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին չորեքշաբթի լրագրողներին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը մասնակցում է ԵՄ ներքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը Ֆրանսիայի Տուրկոինգ կոմունայում (Օ դը Ֆրանս շրջան)։

«Մենք պետք է ձգտենք ավելի լավ վերահսկել և պաշտպանել մեր արտաքին սահմանները»,- ասել է Մակրոնը։ Նա բացատրել է, որ դա պայմանավորված է միգրացիոն խնդրի սրմամբ և ահաբեկչությամբ, որը հասել է եվրոպակա։ «Եվրոպան պետք է կարողանա վերահսկել իր սահմանները, այդ իսկ պատճառով Ֆրանսիան կարեւոր է համարում ներկայացնել Շենգենյան գոտու բարեփոխումը»,- ընդգծել է Ֆրանսիայի ղեկավարը։

Մակրոնը նաև ասել է, որ կարևոր է համարում «համերաշխության մեխանիզմի ստեղծումը, որի միջոցով ԵՄ երկրները կհանձնեն իրենց միջև բաշխել միգրանտներին»։ 
Հունվարի 1-ին Ֆրանսիան ստանձնեց ԵՄ նախագահության հաջորդ վեց ամիսները: Հունվարին Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նստաշրջանում ներկայացնելով Ֆրանսիայի նախագահության ծրագիրը՝ Մակրոնն ասել է, որ այս ընթացքում Փարիզի առաջնահերթություններից մեկը կլինի Շենգենյան գոտու բարեփոխման նախագծի մշակումը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում