Ձեր կարևորությունը բոլոր ոլորտներում՝ քաղաքականությունից մինչև արվեստ, մեծ է ու բովանդակալից. Փամբուխչյանի ուղերձը
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:
Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
Սիրելի՛ կանայք, շնորհավորում եմ Մայրության և գեղեցկության օրվա առթիվ։
Ձեր դերն ու կարևորությունը բոլոր ոլորտներում՝ քաղաքականությունից մինչև արվեստ, մեծ է, բովանդակալից է ու շատ գեղեցիկ:
Դուք ջերմացնում ու գեղեցկացնում եք հատկապես ձեր ընտանիքները՝ որպես դուստր, քույր, մայր, տատիկ։
Շնորհակալություն, որ դուք կաք։
Մաղթում եմ ձեզ խաղաղություն, առողջություն և բազմաթիվ հաջողություններ՝ գեղեցիկն արարելու ճանապարհին։
Կարծիքներ