Քասախ գյուղի երկու բնակիչներն ու նրանց պատկանող մեքենան հետ են վերադարձվել հայկական կողմին
Քասախ գյուղի երկու բնակիչներն ու նրանց պատկանող մեքենան հետ են վերադարձվել հայկական կողմին,- գրում է MediaNews-ը։
Լրատվականի հավաստի տեղեկություններով Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված Քասախ գյուղի երկու բնակիչներն ու նրանց պատկանող մեքենան հետ են վերադարձվել հայկական կողմին:
Ընդամենը հաշված ժամեր անց նրանք կլինեն տանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ սույն թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում:
Կարծիքներ