Ուկրաինայի Լուցկ քաղաքում ուղևորներով ավտոբուս է առևանգվել
Երեքշաբթի առավոտյան զինված տղամարդը առևանգել է ավտոբուս Ուկրաինայի արևմտյան Լուցկ քաղաքում: Նա պնդում է, որ ինքը պայթուցիկ նյութեր և զենք ունի և ցանկանում է զրուցել լրագրողների հետ: Ավտոբուսում, Ուկրաինայի անվտանգության ծառայության տվյալներով, 10-ից 20 մարդ կա: Պատանդների մեջ կարող են լինել երեխաներ և հղի կանայք:
Սա առաջին նման լայնածավալ հարձակումն է, որը կատարվել է միայնակ հանցագործի կողմից Ուկրաինայի ժամանակակից պատմության մեջ, և դա տեղի է ունեցել համեմատաբար հանգիստ արևմուտքում՝ արևելյան ճակատից 1000 կմ հեռավորության վրա, որտեղ ուկրաինական բանակը պայքարում է անջատողականների դեմ, որոնց աջակցությունը Ռուսաստանը հերքում է:
Պատանդառուն նախկինում դատապարտված է եղել երկու անգամ: Հայտնի է, որ նա ոստիկանությանը ներկայացել է որպես Մաքսիմ Պլոխիմ: Որոշ ժամանակ անց ՆԳՆ պետի տեղակալ Անտոն Գերաշչենկոն հայտնել է, որ նրա անունը Մաքսիմ Կրիվոշ է։
«Մի քանի կրակոց է արձակվել ավտոբուսից, վնասվել է երկու պատուհան, տուժածների մասին դեռ տեղեկություններ չկան»,- ասվում է Ուկրաինայի ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ:
Կարծիքներ