Օմիկրոն շտամը հայտնաբերվել Է արդեն աշխարհի 106 երկրներում
COVID-19 կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակման դեպքեր են գրանցվել աշխարհի 106 երկրներում: Այդ մասին հաղորդվում Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ամենշաբաթյա հաշվետվության մեջ: Օմիկրոնով վարակման մասին տվյալները ներկայացվում են դեկտեմբերի 21-ին Երեւանի ժամանակով 17-00-ի դրությամբ:
Նաեւ ԱՀԿ-ն, վկայակոչելով վերջերս ստացված տվյալները, արձանագրում Է, որ օմիկրոնը դելտա շտամից ավելի արագ Է տարածվում նաեւ այն երկրներում, որտեղ կոլեկտիվ իմունիտետի մակարդակը բարձր Է: Ինչպես նշում Է կազմակերպությունը, այս տարատեսակով հարուցված հիվանդության ծանրության մասին տվյալներն առաջվա պես «սահմանափակ են», բայց դրա հետ մեկտեղ հաշվետվության մեջ նշվում Է, որ օմիկրոնով հոսպիտալացված հիվանդների թիվը ՀԱՀ-ում եւ Մեծ Բրիտանիայում «շարունակում Է աճել»:
Բացի այդ, նախնական տվյալների համաձայն, օմիկրոնի չեզոքացումն այն հիվանդների մոտ, որոնք ավելի վաղ հիվանդացել են COVID-19-ով կամ անցել են պատվաստման առաջին կուրսը, պարզվել Է, որ ավելի վատ Է, քան կորոնավիրուսի նախորդ շտամներով հիվանդանալու դեպքում: ԱՀԿ-ն վերոհիշյալներից այն եզրակացությունն Է անում, որ օմիկրոնի հետ կապված ռիսկը մնում Է «շատ բարձր», ինչպես նաեւ նախազգուշացնում Է առողջապահության համակարգի կոլապսի ռիսկի մասին: Օմիկրոն շտամը հայտնաբերվել Է նոյեմբերի վերջին Աֆրիկայի հարավում: Այն սկսել Է սրընթաց կարպով տարածվել ամբողջ աշխարհում եւ մի շարք երկրներում, օրինակ՝ ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում, արդեն հասցրել Է գերիշխող դառնալ: Մասնագետներն այն կարծիքին են, որ դա կարող Է սպառնալիք ներկայացնել, քանի որ չափազանց արագ Է տարածվում, քան մյուս շտամները, որոնք գիտնականները հայտնաբերել են համավարակի ժամանակաշրջանում, եւ պարունակում Է մեծ քանակությամբ մուտացիաներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ