5,9 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Ատլանտյան օվկիանոսի հարավում

 5,9 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Ատլանտյան օվկիանոսի հարավում

Դեկտեմբերի 22-ին 5,9 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Հարավային Սանդվիչյան կղզիների շրջանում, որոնք գտնվում են Ատլանտյան օվկիանոսի հարավայն մասում: Այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը:

Երկրաբանական ծառայության տեղեկատվությամբ՝ ստորգետնյան ցնցումների Էպիկենտրոնը գտնվել Է Արգենտինայի Ուշուայա քաղաքից (Հրո Երկրի նահանգ), որտեղ բնակվում Է շուրջ 58 հազար մարդ,  2 609 կիլոմետր դեպի հյուսիս - արեւելք: Օջախն ընկած Է եղել 35 կիլոմետր խորության վրա: Ցունամիի սպառնալիքի մասին տեղեկատվություն չի ստացվել: Հարավային Սանդվիչյան կղզիներում մշտական բնակչություն չկա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում