Սպիտակ տուն. ԱՄՆ-ն և Չինաստանը կայուն հարաբերություններ պահպանելու «իսկական հնարավորություն» ունեն
ԱՄՆ վարչակազմը կարծում է, որ Չինաստանը և Միացյալ Նահանգները «իսկական հնարավորություն» ունեն կայուն երկկողմ հարաբերություններ պահպանելու՝ չնայած իրենց տարաձայնություններին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը՝ ուրբաթ օրը ելույթ ունենալով Ասպենի (Կոլորադո) Ասպեն ինստիտուտի անվտանգության ամենամյա ֆորումում։
«Կարծում եմ, որ կա կայուն հարաբերություններ պահպանելու իրական հնարավորություն, չնայած այն հանգամանքին, որ այդ հարաբերություններն ակնհայտորեն մրցակիցների հարաբերություններ են, կներառեն մեր գործողությունները, որոնք դուր չեն գալիս Պեկինին, և Պեկինի գործողությունները, որոնք մեզ դուր չեն գալիս», - ասել է ամերիկացի առաջնորդի խորհրդականը։ Միաժամանակ նա վստահեցրել է, որ Վաշինգտոնը ձգտում է կանխել Պեկինի հետ հարաբերություններում «մրցակցության վերածումը հակամարտության»։
Կարծիքներ